Newsru.co.il-ի փոխանցմամբ` Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: Դրան կողմ է արտահայտվել 7 նախարար, 3 նախարար դեմ է քվեարկել:
Դեմ են արտահայտվել պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, լուսավորության նախարար Նաֆթալի Բենետը և արդարադատության նախարար Այելեթ Շակեդը: Կառավարության նիստը տևել է գրեթե 5 ժամ:
Կառավարության նիստում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր: Համաձայնագրի ամբողջական տեքստը չի հրապարակվել: Հայտնի է միայն, որ Իսրայելը վճարելու է մոտ 20 միլիոն դոլարի փոխհատուցում, ինչպես նաև թույլատրելու է Թուրքիայից Գազայի հատված 10.000 տոննա հումանիտար բեռների մուտքը: