CNN Turk հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի հետախուզական ծառայությունները երկրի իշխանություններին միջադեպից դեռ 20 օր առաջ էին զգուշացրել Ստամբուլում պատրաստվող ահաբեկչությունների մասին:
Զգուշացման մեջ նշված են եղել ահաբեկչության մի շարք հնարավոր վայրեր, այդ թվում նաև Աթաթուրքի անվան օդանավակայանը: Վերջին տվյալներով` Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել է 43 մարդ, ևս 240 մարդ վիրավորվել է: Անկարայում ենթադրում են, որ ահաբեկչությունն իրականացրել է ԴԱԻՇ-ը: