Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ալեսսանդրո Ֆլորենսին խոսել է «Եվրո 2016»-ի ¼ եզրափակչի Գերմանիայի հավաքականի հետ խաղի մասին:
Ֆլորենսիի կարծիքով՝ ոչ մի արդարացում չի կարող մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ Իտալիայի հավաքականի համար, եթե թիմը դուրս մնա Եվրոպայի առաջնությունից:
«Մենք 1 օր պակաս ենք հանգստանալու, սակայն դա արդարացում չի կարող լինել մեզ համար: Արդարացումները միայն անհաջողների համար են:
Մենք արդեն իսկ լուրջ հաղթանակներ ենք տոնել, սակայն վստահ եմ՝ մեծ հաղթանակներն առջևում են», – ասել է Ֆլորենսին:
Նշենք, որ Գերմանիա – Ւտալիայի հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին: