Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռուս-թուրքական հաշտությունից Հայաստանի ելքը

Թուրքիան կարծես թե վճռորոշ քայլ է կատարում Ռուսաստանի հետ հաշտեցման ուղղությամբ: Պաշտոնական Անկարան, իհարկե, հերքեց Կրեմլի տեղեկությունը, թե Պուտինին ուղղված նամակում Էրդողանը ներողություն է խնդրել խփված օդանավի համար, բայց Էրդողանը նաև բացատրեց, թե ինչու է գրել այդ նամակը Պուտինին՝ դա արել է, որովհետև երկու պետությունների շահը պահանջում է հաշտություն:

Հաշտության մասին հայտարարել է նաև Թուրքիայի վարչապետը՝ ասելով, որ պատրաստ են նյութական փոխհատուցման՝ հարաբերությունը վերականգնելու համար: Իհարկե, հետո եղավ նաև տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի վարչապետը հերքել է նման փոխհատուցման հնարավորությունը: Միևնույն ժամանակ, Կրեմլը հայտարարել է, թե Թուրքիան կարևոր քայլ է արել, և հունիսի 29-ին տեղի կունենա Պուտին-Էրդողան հեռախոսազրույց:

Ներողությունն ու փոխհատուցումը եղել են Ռուսաստանի երկու պայմանները, որոնց ուղղությամբ Թուրքիան, փաստորեն, կատարում է հատկանշական քայլեր: Ինչքա՞ն կտևի այդ հաշտությունը: Ռուսաստանը միանգամի՞ց կընդառաջի, թե՞ կփորձի խաղալ Էրդողանի առանց այդ էլ ակնհայտորեն լարված նյարդերի հետ: Դա թերևս կախված է այն բանից, թե ո՞ւմ է ավելի շատ անհրաժեշտ հաշտությունը: Էրդողանի նամակից և դրա հետ կապված Կրեմլի տեղեկատվությունից հետո տպավորություն էր, թե Թուրքիան հայտնվել է բավական բարդ վիճակում և վերջապես որոշել է կատարել Ռուսաստանի հաշտության պայմանը, թեև երկար ժամանակ փորձում էր դրսևորել խրոխտ կեցվածք և համառություն:

Մյուս կողմից՝ չպետք է բացառել և այն, որ Թուրքիան իր «ներողությունը» պարզապես վաճառել է Ռուսաստանին, իսկ թե ինչ գնով՝ գուցե պարզ կլինի ավելի ուշ կամ ընթացքում: Այսինքն՝ Ռուսաստանը գուցե «վճարել» է այն բանի համար, որ Կրեմլն իրավունք ստանա հայտարարել, թե Էրդողանը գրել է «ներողություն» բառը: Ընդ որում՝ թուրքական դիվանագիտության համար դա թերևս կարող է լինել ընդունելի ոճ, երբ թուրքերը կամովին ստանձնում են «մեղա եկողի» կարգավիճակ՝ դրա դիմաց ստանալով քաղաքական որոշակի զիջումներ, քանի որ Ռուսաստանին էլ այդ հաշտությունը պետք է էապես, և Մոսկվան լավ է գիտակցում, որ այն չի կարող տեղի ունենալ առանց փոխզիջման՝ միակողմանի թուրքական զիջումով:

Տարբերակը, երբ Թուրքիայի զիջումը տեսանելի է, իսկ Ռուսաստանինը` ժամանակի և տարածության մեջ ձգված, թերևս ձեռնտու է կողմերին երկուստեք: Մարտավարական իմաստով թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան ներկայումս գուցե հաշտությունից ավելի մտածում են պարզապես գործընթացի մասին և չի բացառվում, որ արդեն մի քանի ամիս գժտության մեջ գտնվող կողմերի համար ներկայումս ոչ այնքան կարևոր է պարզապես հաշտվելը՝ առավել ևս, որ նրանց գժտությունը փաստացի որևէ կերպ էապես չի անդրադարձել համատեղ ռազմավարական նպատակների և թիրախների վրա, որքան հաշտության գործընթաց ծավալելը, և դա աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերության գործիք դարձնելը:

Այսինքն՝ ըստ էության, ներկայիս հակասական իրավիճակը, երբ ռուսական ու թուրքական կողմերը անում են անորոշ, հակասական հայտարարություններ, երբ առկա են տարաբնույթ տեղեկատվական հոսքեր, կարծեք թե վկայում է, որ կողմերի համար ավելի կարևոր է, այսպես կոչված, հաշտության բուն գործընթացը, քան ինքը հաշտությունը: Համենայնդեպս, որպես ներկայիս խնդիր, նրանց երևի թե ավելի անհրաժեշտ է գործընթացը, և նրանք անում են քայլեր, որոնք ուշադրություն են գրավում հենց այդ իմաստով: Այն, որ քաղաքականության մեջ գործընթացն ինքնին կարող է լինել անհրաժեշտ գործիք, նպատակ՝ ամենևին նորություն չէ: Մենք՝ հայաստանցիներս և հայերս առիթ ունեցել ենք դրանում համոզվելու հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» մասով, երբ այդ գործընթացը որևէ վերջնական նպատակի չհասավ,- և այս դեպքում՝ բարեբախտաբար,- սակայն դրա մասնակիցները բուն գործընթացի առկայությունը ծառայեցրին իրենց տարբեր հարցերը լուծելու համար՝ և՛ ներքին, և՛ արտաքին:

Ի՞նչ հարցեր են պատրաստվում լուծել այս դեպքում Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ հարցերը, իհարկե, շատ են, սակայն մի բան անկասկած է, որ դրանց մի զգալի մասը չի կարող էապես չշոշափել Հայաստանի շահերը: Եվ այս մասով, իհարկե, շատ կարևոր է այն, թե Հայաստանն ինչքանով կարող է օգտագործել կամ օգտվել ռուս-թուրքական հաշտության հնարավոր գործընթացից, դրա ընթացքից: Այն, որ թե՛ ռուսները, թե՛ թուրքերը փորձելու են օգտվել այդ թվում՝ նաև Հայաստանի շահերի հաշվին, երևի թե կասկածից վեր է: Հայաստանի խնդիրը սակայն ոչ միայն դա թույլ չտալն է, այլ նաև ռուս-թուրքական որևէ նոր գործընթացից հնարավորինս օգուտ քաղելը:

Դրա համար, իհարկե, պետք է հասկանալ, թե ինչ միտումներ ունի ծավալվող գործընթացը, միաժամանակ ինչ տրամադրություններ կան աշխարհում այդ կապակցությամբ: Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է ճշգրտի իր գործընկերների շրջանակը: Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարող Հայաստանի համար լինել գործընկեր և շահընկեր: Սակայն, Հայաստանը կարող է նրանց ստիպել հաշվի նստել իր շահերի հետ, ոչ թե դրանք դիտարկել որպես յուրացման ենթակա: Պարզապես դրա համար Հայաստանը պետք է աշխուժորեն աշխատի իր գործընկերների հետ, իսկ դրանք կան, պարզապես պետք է նրանց հետ լիարժեք հարաբերության ինքնիշխանություն:

Հայաստանն այդ դեպքում բավական լուրջ հեռանկարներ կարող է ուրվագծել առաջին հերթին Իրանի հետ, որը հոգնել է Հայաստանի ինքնուրույն որոշումների սպասելուց: Միաժամանակ ակնհայտ է, որ Հռոմի Պապի այցը դրսևորեց Հայաստանի համար գործընկերության և դաշնակցության ահռելի պոտենցիալը Արևմուտքում, այդ թվում՝ թուրքական ուղղության մասով: Հայաստանն, ըստ էության, ունի մի բանի պակաս՝ ինքնիշխանության և սեփական շահը հետապնդելու հաստատակամության: Այդ պակասը վտանգավոր է ինքնին, բայց միշտ առավել վտանգավոր է եղել ռուս-թուրքական սիրառատության ժամանակահատվածներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում