Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ դեմ հանդես կգա Շոտլանդիայի հետ բանակցությունների անցկացման ցանկացած փորձին նրա Եվրամիություն մտնելու հարցով: Այդ մասին հայտնում է The Independent-ը:
«Ես ցանկանում եմ հայտարարել ողջ պարզությամբ. Շոտլանդիան լիազորություններ չունի բանակցություններ վարելու ԵՄ-ի հետ: Իսպանիան դեմ հանդես կգա ցանկացած բանակցություններին որևէ մեկի հետ, բացի Մեծ Բրիտանիայի կառավարությունից: Եթե Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս, ապա Շոտլանդիան նույնպես դուրս է գալիս»,- հայտարարել է Ռախոյը:
Պարբերականի կարծիքով` Մադրիդի կտրուկ դիրքորոշումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Իսպանիայում բավականին ուժեղ են անջատողական տրամադրությունները: Մասնավորապես խոսքը վերաբերում է Կատալոնիայի և Բասկերի երկրի մասին: