Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելգիայի ԱԳՆ-ը Ստամբուլի օդանավակայանի պայթյունից հետո իր քաղաքացիներին խորհուրդ է տվել մեծ զգոնություն ցուցաբերել Թուրքիա այցելելիս:
Բելգիայի ԱԳՆ-ը կարծում է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին Թուրքիայում չեն բացառվում ահաբեկչական նոր հարձակումներ:
Ահաբեկչության հետ կապված` Բելգիայի ԱԳՆ-ը Թուրքիայում գտնվող բելգիացի զբոսաշրջիկներին կոչ է արել կապվել ավիաընկերությունների հետ ու հետևել տեղի իշխանությունների ցուցումներին:
Բելգիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ վերջին ամիսներին ահաբեկչություններ են գրանցվել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Դիարբեքիր ու Գազիանթեփ, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ:
Գերատեսչությունն ընդգծում է, որ ահաբեկիչների թիրախում են եղել ոչ միայն ոստիկաններն ու զինվորականները, այլև զբոսաշրջիկները: