Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ` «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները զրահապատ մեքենա են պայթեցրել Մարդին նահանգի Դերիք շրջանում:
Հաղորդվում է, որ քուրդ զինյալները նախապես պայթուցիկ են տեղադրել ճանապարհին, ապա այն պայթեցրել են թուրք զինվորականների մեքենայի անցման պահին:
Պայթյունի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 3 զինվորական: Միջադեպը գրանցվել է երեկոյան ժամերին: Քուրդ զինյալները մեկ այլ հարձակում են իրականացրել Վան նահանգի Գյուրփընար շրջանում:
Այստեղ կատարված ռմբային հարձակման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինծառայող: