Հուլիսի մեկից Վերնիսաժում օգտագործված իրեր, հագուստներ ու կենցաղային պարագաներ այլևս չեն վաճառվի: Վերնիսաժի տարածքը լքելու լուրն առևտրականներին տեղեկացրել են դեռ մեկ ամիս առաջ:
Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից: «Երկու կոպեկ հացի փող ենք առնում, էստեղից էլ են լարում: Քաղաքապետին խնդրում ենք, որ էստեղ մնանք»:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ի պատասխան առևտրականների, հայտարարում է. «Որոշումը քննարկման ենթակա չէ»: Քաղաքապետի տեղակալը վստահեցնում է՝ առևտրականներն ունեն այլընտրանք. նույն պայմաններով կարող են վաճառք իրականացնել «Հրազդան» տոնավաճառում:
«Որոշումը հանուն քաղաքի բարեկարգման ու մշակույթի զարգացման է»,- վսահեցնում է քաղաքապետի տեղակալը: Վերնիսաժն այսուհետև ցուցահանդես-տոնավաճառ է լինելու: Մշակութային առևտուր իրականացնողների համար աշխատանքային պայմանները նույնն են մնալու, ավելին՝ բարեկարգ աշխատավայր են ունենալու:
Վերնսիաժը տեսքի բելերու ծրագիրը լավագույններից է՝ վստահեցնում է Դավիթ Օհանյանն ու հավելում՝ որոշ ժամանակ անց քաղաքացիներն ու առևտրականները շնորհակալ են լինելու Վերնիսաժի նոր տեսքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: