Հունաստանում Carrefour Marinopoulos սուպերմարկետների խոշորագույն ցանցը հայտարարել է իր սնանկության մասին, որի արդյունքում առանց աշխատանքի կարող են մնալ հազարավոր աշխատակիցներ, հայտնում է Skai հեռուստաալիքը:
54 տարի գործող Marinopoulos ընկերությունը 2012 թվականին ի լրումն իր խանութներին ձեռք է բերել Carrefour սուպերմարկետների ցանցը, երբ ֆրանսիացիները որոշել են լքել Հունաստանը: Այժմ խոշորագույն ցանցում հաշվվում է շուրջ հազար մասնաճյուղ և 13 հազար աշխատակից:
Խանութների ցանցում տնտեսական խնդիրներ եղել են մի քանի տարի, որոնք ուժեղացել են անցած տարի կապիտալի տեղաշարժի (capital controls) վերաբերյալ սահմանափակումներ մտցնելուց հետո:
Ընկերության տվյալներով՝ նրա պարտքերը բանկերում կազմում է 446 միլիոն եվրո, իսկ մատակարարներինը` 750 միլիոն եվրո: