Աշխարհի ամենագեր երեխային հատուկ դիետա են պարտադրել, հայտնում է The Telegraph-ը:
Տաս տարեկան Արյա Պերմանը Ինդոնեզիայից կշռում է 192 կգ: Բժիշկների կարծիքով դա վտանգավոր է տղայի կյանքի համար: Պերմանը ընդունակ չէ ինքնուրույն քայլելու, որի պատճառով դպրոց չի գնում: Նա ունի նաև շնչառական խնդիրներ:
Պարբերականը նշում է, որ այդ երեխային տեսնելու են գալիս հարևան գյուղերի բնակիչները: