Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմեց ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հասցեին։ Նա ասաց. «ԸՕ առաջին ընթերցման ժամանակ տիկին Զոհրաբյանն ասում է՝ մենք գիտենք ձեր չափը, պայմանավորվածությունները, թե դուք մինչև ուր կարող եք խոսել։ Երեկոյան ինքն իր ձեռքով զանգահարում է, ասում է՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել է, որ ես բամփել բառ եմ օգտագործել։ Խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք այդ բառը։ «Դուք լկտիաբար ստում եք»,-տեղից պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։ «Դուք այլևս «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող չեք, որ կատարյալ խոսքի ազատություն ունենաք։ Զգույշ եղեք, էքստազի մեջ մի ընկեք, այդպիսի բառեր մի օգտագործեք»,-հորդորեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: