Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քալաշ Սլոյան. Մյուս որդիս պետք է գա սահման եւ պահպանի իր զոհված եղբոր հուշաքարը

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի հայր Քալաշ Սլոյանը, ով հերոսացել է Արցախյան ազատամարտում՝ 1992-94 թվականներին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում, թիվ 116 մարտական հենակետում հունիսի 28-ին «Կրասնի» ջոկատի կողմից տեղադրված հուշարձանի բացման ժամանակ  հայտարարեց, որ նպատակ ունի պայմանագրային զինծառայության ուղարկել իր մյուս որդուն, ով պետք է զենքը ձեռքին պաշտպանի ոչ միայն հայրենի երկրի սահմանները, այլ նաև՝ Քյարամի և նրա մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշաքարն ու խաչը:

Քալաշ Սլոյանը րոպեներ շարունակ կանգնել էր խրամատի այն հատվածում, որտեղ թշնամու դեմ անհավասար կռվում ընկել էին Արմենակ Ուրֆանյանը և Քյարամ Սլոյանը և հայրական արցունք էր թափում որդու արյամբ ներծծված հայրենյաց սուրբ հողին:

«Ինձ այդպես էլ պարզ չեղավ, թե թշնամիները Քյարամին ողջ, թե մեռած են գլխատել: Բայց, դատելով դիրքի մեջ աջուձախ ցրված պարկուճներից, թշնամու արձակած արկերի անթիվ բեկորներից, որ շաղ են տրված ամենուր, մարտը եղել է համառ ու երկար: Որդուս մարտական ընկերները հաստատում են, որ Քյարամն ու մարտական մյուս ընկերները թշնամու շատ դիակներ են փռել՝ կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը: Քյարամի հիշատակի ու անվան համար պատրաստ եմ աշխարհի ծայրն էլ գնալ, միայն թե նրա մասին նորից լսեմ, շփվեմ նրա ընկերների հետ, նրա թողած մասունքների հետ, որ խնամքով պահպանում են ընկերները: Երբ հուշաքարի մասին լսեցի, նորից ինձ զավակիս արյունը կանչեց, չէի կարող չգալ, թեեւ ճանապարհը հեռու էր, դժվարին»-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Քալաշ Սլոյանը:

Նախկին ազատամարտիկին և զոհված հերոսի հորը, սակայն, մտահոգում է իր զավակին ու նրա մարտական ընկերներին նվիրված հուշարձանի, առհասարակ մեր սահմանների պաշտպանության  խնդիրը:»

Ես պետք է խնդրեմ մեր զինկոմին, որ մյուս որդուս վերցնեն պայմանագրային զինծառայության եւ հատուկ ուղարկեն 116-րդ մարտական դիրք, որ նա մեր սահմանի հետ մեկտեղ պաշտպանի նաեւ իր եղբոր սրբավայրը: Սա պատվի հարց է, եւ թշնամին միշտ պետք է արժանի հակահարված ստանա», -հուշաքարի բացման արարողության մասնակիցներին իր սրտի երդում-նպատակը բարձրաձայնեց Քալաշ Սլոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում