Զինված ընդդիմության գրոհայինները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքը: Այս մասին հայտնում է «Ֆիրաթ» լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ բնակելի թաղամասերի ուղղությամբ առնվազն 30 ռումբ է արձակվել Բանի-Զեյդ արվարձանից, որտեղ գրոհայինների բազաներն են:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ են ստացվել Էլ-Հալիդիից, Մեյդանից, Էլ-Համդանիից, Նիլ փողոցից: Քաղաքում ընդհանուր առմամբ զոհվել է 16 մարդ: Անցած օրը գնդակոծությունների զոհ էր դարձել 5 մարդ: