«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն:
Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:
«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքով՝ 200-ի ավելի անհայտ կորածներ կան: Նրանց հարազատները դեռևս հույսները չեն կտրում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհայտ կորած անձանց հարազատներից ԴՆԹ-ի նմուշների հավաքագրում է իրականացրել:
Մանրամասները՝ տեսանյութում: