Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Հայ-ռուսական համատեղ հաջորդ քայլը

Հայ-ռուսական ՀՕՊ ստեղծման մտահոգիչ բաղադրիչների մասին վերջին շաբաթների ընթացքում շատ է խոսվել: Իշխանությունը, բնականաբար, փորձում էր չեզոքացնել այդ բաղադրիչները: Սակայն այստեղ առկա է մի առանցքային հարց, որն այդպես էլ չի ստացել պատասխան, չի հնչել դրա հրապարակային պարզաբանումը:

Խոսքն այն մասին է, թե ինչո՞ւ էր պետք Հայաստանին այդ համակարգը: Ասել, թե Հայաստանը դրանով ստանում է նոր հնարավորություններ, մեղմ ասած՝ տարօրինակ է, որովհետև պետությունը նոր հնարավորություններ պետք է ստեղծի իր միջոցներով, իր ուժերով, ոչ թե դառնալով մեկ այլ պետության համակարգի մաս: Այլապես կարող ենք ցանկացած ոլորտում միանալ Ռուսաստանի հետ, և դա, իհարկե, կլինի նոր հնարավորություններ, որովհետև Հայաստանը որևէ ոլորտում ավելին չունի, քան Ռուսաստանը: Հակառակը՝ Ռուսաստանը ամեն ինչում, բնականաբար, ունի ավելի մեծ հնարավորություններ, և եթե հայ-ռուսական համատեղ այլ բաներ ստեղծենք այլ ոլորտներում, ապա կունենանք ավելի մեծ հնարավորություններ բոլոր առումներով:

Եվ ուրեմն այս բացատրությունը ոչ միայն անհեթեթ է, այլև նույնիսկ վտանգավոր: Եվ սա առկա իրավիճակի առանցքային հարցն է: Մյուս հարցերն, իհարկե, երկրորդական չեն՝ կապված Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության, այդ պայմաններում Ռուսաստանի գործողությունների հետ, առավել ևս՝ ապրիլյան պատերազմի տխուր նախադեպի ֆոնին:

Սակայն առանցքային հարցը Հայաստանի ինքնիշխանությունն է, պետական կենսունակությունը: Սրանով փաստացի դրվում է մի հիմք, ձևավորվում է մտածողության մի նախադեպ, որ միանալով Ռուսաստանին՝ մենք ունենում ենք ավելի մեծ հնարավորություններ:

Հաջորդը կարող է լինել զինված ուժերի կամ որևէ այլ բնագավառի որևէ այլ ոլորտ, որտեղ մեզ կառաջարկվի միանալ Ռուսաստանի հետ, ստեղծել ինչ-որ համատեղ կառույց՝ մեր պետականի փոխարեն, ու ավելացնել մեր հնարավորությունները:

Ամենավերջում, իհարկե, կլինի առաջարկ՝ հայկական պետականությունը միացնել Ռուսաստանին և ստեղծել, այսպես ասած, միասնական պետական համակարգ՝ դրանով, բնականաբար, էապես մեծացնելով Հայաստանի պետական հնարավորությունները: Թեև այս դեպքում, իհարկե, դա կարող է լինել ոչ թե վերջին, այլ ըստ էության հաջորդ առաջարկն արդեն, եթե Հայաստանում համատեղ ՀՕՊ առաջմղումը և դրա, այսպես ասած, հանրային լեգիտիմությունը ապահովվի բարձր տեմպով և մակարդակով: Դրանից հետո կարիք չի լինի ժամանակ ձգձգել, և «համատեղ պետականության» հարցը երևի թե միանգամից կբերվի Հայաստանի Ազգային ժողովի օրակարգ:

Կարծում ենք՝ կասկած չկա, թե այդ հարցը ինչպիսի ճակատագրի կարժանանա Ազգային ժողովում, այն Ազգային ժողովում, որը արդեն իսկ բարեհաջող կերպով հավանության է արժանացրել հայկական պետականության համար ճակատագրական մի շարք համաձայնություններ ու պայմանագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում