«Եթե որևէ քաղաքական ուժ երկարաժամկետ, կեղծված ընտրությունների միջոցով կարողանում է պահել իշխանությունն իր ձեռքում, դա որևիցե լավ բանի չի բերում, բերում է լճացման, քաղաքական կոռուպցիայի»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում բոլորովին այլ իրողություն է. «Չեմ բացառում, որ ոչ մի Ընտրական օրենսգիրք, ոչ մի սահմանադրական նորմ չկարողանան փրկել քաղաքական մեծամասնության փափագները»:
Խ. Քոքոբելյանի դիտարկմամբ՝ իշխանությունները քաջատեղյակ են, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի կիսում իշխանության մոտեցումները՝ ոչ արտաքին քաղաքականության և ոչ էլ առավել ևս ներքին քաղաքականության հետ կապված: «Այս կոռուպցիայի, այս ամենաթողության իրավիճակում մեր քաղաքացիները միշտ էլ գնացել և քվեարկել են ընդդիմության օգտին, այլ խնդիր է, որ ընդդիմության լիդերների ոչ ճիշտ կազմակերպվածության, ոչ ճիշտ տակտիկական և ռազմավարական մոտեցումների պատճառով չեն կարողացել արժևորել այդ քվեները»,- ասաց Խ. Քոքոբելյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն այս առումով անելիք ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում: