ԱԺ-ում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ելույթում նշեց. ինչի մասին էլ խոսենք, ինչ էլ խոսենք, կա մի երևույթ, որ պետք է բոլորիս գիտակցության մեջ նստած լինի առանց որևէ կասկածի. «Արցախի անվտանգությունը կախված չէ որևէ համակարգում Հայաստանի գտնվել-չգտնվելուց և այլ երևույթներից, Արցախի անվտանգությունը կախված է միայն մեր միասնականությունից: Եթե մենք կլինենք միասնական, ունակ կլինենք մեր խնդիրները լուծել»:
Մանրամասները՝ տեսանյութում: