Աղետն Արթիկ քաղաքը պատել էր հունիսի 24-ին, ժամը 15-ին. տեղացած ուժեղ կարկուտի պատճառով գետը վարարել և հոսքի հետ խոշոր քարերը կուտակել է սելավատարերում: Քարերով, ցեխով և տիղմով լիքը սելավատարը հունից դուրս գալով՝ լցվել է փողոցներն ու տները, ավերելով ամեն ինչ:Աղետի ենթարկված թաղամասերը հոսանքազրկված են, ջրամատակարարումն ու գազամատակարարումը դադարեցված է:
Ամպերն այսօր էլ Արթիկի հանդեպ բարեհաճ չեն. սպասվում է ուժեղ կարկուտ և սելավ: Բնակիչներն ավելի զգուշավոր են և հեռացել են ավելի անվտանգ վայրեր:
«Հիմնականում մարդկանց ապրելու տեղ չկա, թափառական են դարձել, հեռացել են քաղաքից»,- նշում է ավերված թաղամասերի տարեց բնակիչը:
Մանրամասները՝ տեսանյութում: