Արդյո՞ք ռուս-թուրքական հարաբերություններն առաջիկայում կվերականգնվեն և կգան մինչ նոյեմբեր եղած ռազմավարական գործընկերության մակարդակին, և դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, մասնավորապես ԼՂ-ի հակամարտության կարգավորման վրա: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ:
Անդրադառնալով Էրդողանի՝ օրերս Պուտինից խնդրած ներողությանը՝ Լևոն Շիրինյանը ընդգծեց, որ թուրքագետները նշում են, որ Էրդողանն ավելի շուտ ափսոսանք է արտահայտել, այլ ոչ թե ներողություն խնդրել: Նա նշեց, որ իր կանխատեսմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Բեռլինի կողմից՝ բերելու էր Կովկասում ռուս-թուրքական հարսանիքի բեմականացման, ինչը որ տեղի ունեցավ:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն էլ կարող է վերանայել հարաբերությունները տարբեր երկրների հետ, նրա խոսքով՝ Հայաստանը ոչ մեկին երդում չի տվել, և եթե պետք լինի, կփոխենք մեր դաշնակիցներին: «Եթե Ռուսաստանը նախընտրում է Կովկասը հանձնել թուրքերին, ուրեմն մենք կմտածենք Եվրոպայի և այլ երկրների հետ ավելի սերտացման մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում: