«Պետք է արձանագրել, որ հայ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, քաղաքական շրջանակներում կա որոշակի կարծիք և վարկած, որ 4-օրյա պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Ինչո՞վ է հիմնավորվում այս տեսակետը, այստեղ կա վերլուծություն և փաստեր։ 2008 թվականին Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ձեռնարկած միջոցառումներից հետո, որևէ մեկն այս տարածաշրջանում չէր կարող այդպիսի ռիսկի գնալ և մարտական գործողություններ ձեռնարկել, եթե երաշխիք չունենար, որ Ռուսաստանն առնվազն պահպանելու է չեզոքություն։ Առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը հարձակվում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող սուբյեկտի վրա»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: