ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին, քան Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը: Այս մասին գրում է armtimes.com կայքը:
«Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից և կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղըզստանը և նույնիսկ Հայաստանը»,- ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք՝ երեկ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը խոցելու համար: