ԱԺ-ում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ համաձայնագրի քննարկումն այլ կերպ կընթանար, եթե ՌԴ-ն դադարեցներ զենքի վաճառքը Ադրբեջանին. «Հայկական խորհրդարանում կլիներ որոշակի վստահության մթնոլորտ, ցույց անող մարդիկ չէին լինի, մամուլում քննարկումներ չէին լինի, կորսված վստահությունը կվերականգնվեր»:
Է. Մարուքյանը նշեց, որ միայն ինքն է ՌԴ-ի և Իսրայելի քաղաքական իշխանություններին նամակ ուղղել, թե ինչու է պետք դադարեցնել Ադրբեջանին զենքի մատարակարարումը: «ՌԴ-ից ստացել եմ նամակ, որ իմ նամակը ստացել են, սակայն հունիս ամիսն է, դեռ չեն պատասխանել»,- ասաց նա՝ բնական համարելով, որ վստահություն չկա:
Պատգամավորի դիտարկմամբ՝ հնարավոր չէ բոլորի ընկերը լինել, չի կարող լինել, որ Հայաստանը լինի Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, բայց այ, Ադրբջանն էլ է ռազմավարական գործընկեր: Ու Ադրբեջանին վաճառվում է զենք: «Կա բնական պահանջ, ցանկություն՝ չլինել սպանված՝ գործընկերոջ կողմից վաճառված զենքով»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: