Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ե՞րբ են հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 160-ի. Հարց Ադրբեջանի 6-րդ դասարանի անատոմիայի դասագրքից

«Իհարկե շատ կարևոր են հրապարակային, լիագումար նիստում հնչող ելույթները, բայց  ԵԽԽՎ-ում ամենակարևոր աշխատանքը քաղաքական խմբերում և հանձնաժողովներում տարվող աշխատանքն է «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս պահին իրավասու չէ այդ կատարված աշխատանքի մասին փակագծերը բացելու: Նա հավաստիացրեց, որ բավականին աշխատանք է տարվել քաղաքական խմբերում:

«Բոլորս՝ ԵԽԽՎ պատվիրակության պատվիրակների մեծ մասը, ելույթներում անդրադարձանք ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության հանձնաժողովի զեկույցին, որտեղ առաջին անգամ հստակ պարբերություն կար Ադրբեջանում հայատյացության և հայերի նկատմամբ ատելության քարոզի վերաբերյալ: Հստակ անդրադարձ կար այն մասին, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ մեծանում է Ռամիլ Սաֆարովին հերոսացնելով: Եվ սա շատ վտանգավոր է այդ երկրի սերունդների համար: Այս ամենը հենց այնպես չի եղել»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ ինքը տարիներ շարունակ ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության հանձնաժողովին ուղարկել է ադրբեջանական դասագրքերից օրինակներ: «Ես հասարակ օրինակ բերեմ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում դասավանդվող Անատոմիայի 6-րդ դասարանի դասագրքից: Տրված է հարց. «Ե՞րբ են հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 160-ի»: Տրված է երեք պատասխան, որտեղից 6-րդ դասարանի երեխան պիտի ընտրի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանն, ըստ այդ դասագրքի, հետևյալն է «Հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում են 160-ի այն ժամանակ, երբ նա Ղարաբաղում մազապուրծ փախչում է մարդասպան հայերից»»:

Նաիրա Զոհրաբյանի հավաստմամբ՝ այսպիսի օրինակները ադրբեջանական դասագրքերում բազմաթիվ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում