Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Ճոճվող պետականությունը և Վերին Լարսով սողացող տնտեսությունը

Բավական էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսի հայկական պտուղ-բանջարեղենի ռուսական շուկայում ավելացման մասին, երբ մի քանի օր անց անորոշ ժամանակով փակվեց Վերին Լարսի անցակետն ու հայկական պտուղ-բանջարեղեն արտահանողները հայտնվեցին բավականին ծանր վիճակում՝ ստիպված լինելով չնախատեսված ծախսեր անել: Սրան զուգահեռ, ի հայտ եկավ ևս մեկ խնդիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարծեք թե պատրաստվում են հաշտվել, ինչը նշանակում է, որ ռուսները հավանաբար կվերացնեն թուրքական պտուղ-բանջարեղենի արգելքը իրենց շուկայի համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայկական ապրանքը այդ առումով կստանա ուժեղ մրցակից:

Այս իրավիճակը լավագույնս բնորոշում է Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը: Այդ տնտեսության հիմնական, խոշորագույն գործընկերն ու արտաքին ներդրողը՝ Ռուսաստանը, Հայաստանը դիտում է ընդամենը որպես գյուղատնտեսական կցորդ: Բայց դա դեռ բավարար չէ. Հայաստանը չի դիտվում, այսպես ասած, հիմնական կցորդ: Պարզապես դա առավելագույնն է, որ Մոսկվան պատրաստ է անել Հայաստանի տնտեսության համար: Եվ դա իհարկե ճակատագրական լինել չէր կարող, եթե պարզ լիներ, որ Հայաստանի տնտեսության համար առավելագույնը կարող է անել Հայաստանի կառավարությունը:

Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ դա առավելագույնն է նաև Հայաստանի կառավարության համար, որ Հայաստանի կառավարությունը չի կարող առաջին հերթին Հայաստանի տնտեսությունը հանել Վերին Լարսի ասեղից, կամ Հայաստանի տնտեսությունը պահող ավելի հուսալի կապեր գտնել, քան Վերին Լարսի՝ տարին մի քանի տասնյակ անգամ կտրվող թելը:

Այստեղ է խնդիրը, որի լուծման հարցում տարիներ շարունակ չկա որևէ շոշափելի տեղաշարժ: Եվ իհարկե, այդ տեղաշարժը չի էլ լինի, որովհետև Հայաստանում ներկայումս չկա դրան ընդունակ կառավարություն և «էլիտա»: Իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի համակարգը, Հայաստանի տնտեսության բնույթը, կառուցվածքը, տնտեսական քաղաքականության պատկերացումները, մոտեցումներն ու փիլիսոփայությունը:

Դրա համար անհրաժեշտ է, որ որոշումներ կայացնողները չհետապնդեն բիզնես շահեր ներկայիս քրեաօլիգարխիկ համակարգում, որովհետև այդ դեպքում ստացվում է, որ նրանք որոշումներ են կայացնելու իրենց շահերի դեմ: Իսկ նրանք հիմար չեն այդ բանն անելու համար: Եվ ըստ էության ստացվում է փակ շրջան ու ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է կախված մնալ բարակ մի թելից, և եթե այսօր դա Վերին Լարսն է, վաղը կարող է լինել բոլորովին այլ թել, սակայն տնտեսությունը, միևնույն է, շարունակելու է կախված մնալ ու ճոճվել, ոչ թե քայլել գետնի վրա հստակ, հաստատուն: Որովհետև հաստատուն տնտեսական գործընթացների համար պետք է հաստատուն քաղաքական էլիտա, իրական էլիտա, որը քաղաքականությունը չի պատկերացնում ինքնին մի ճոճք աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, այլ առաջնորդվում է հստակ գաղափարական և արժեքային կողմնորոշումներով, որոնց հիման վրա էլ կառուցվում է տնտեսական քաղաքականությունը: Ճոճվող «էլիտան» չի կարող կառուցել չճոճվող, թելից չկախված տնտեսություն, և ընդհանուր առմամբ նաև չճոճվող պետականություն:

Դրա վառ վկայությունն էր այն, որ անգամ իր՝ այսպես ասած լավագույն, «վագրային» տարիներին Հայաստանի տնտեսությունը կախված էր թելից, որը երբ կտրվեց՝ շինարարություն հոսող գումարների տեսքով, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց գետնին՝ դատապարտվելով ըստ էության Վերին Լարսով սողալուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում