«Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումները հիմնականում մասնավոր բնույթ ունեն, համակարգային չեն»,- այս մասին նշում է ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զարյանը:
Դիտորդական խումբը հետազոտություններ է իրականացրել Հայաստանում գործող մի շարք ՔԿՀ-ներում: Խումբն արձագանքել է հեռախոսազանգերին և մամուլում եղած հրապարակումներին:
Դիտորդական խմբի անդամ Արա Ղազարյանը, խոսելով խոցելի խմբերի խնդիրների մասին, նշեց հունիսի 12-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ հոգեկան խնդիրներից ունեցողներից մեկին մահակով ծեծել էին:
Խումբն ուսումնասիրելով ՔԿՀ-ների խնդիրները՝ նշում է, որ հենց քրեական ենթամշակույթի հետևանքով է, որ հիմնարկի ղեկավարության կամ խցակցի դեմ բողոքները քիչ են:
Մանրամասները՝ տեսանյութում: