Ազգային ժողովի մուտքի մոտ շարունակվում է ակցիայի մասնակիցների ձևակերպմամբ՝ ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագրի վավերացման դեմ ակցիան։
Քիչ առաջ ՀՕՊ համաձայնագրի դեմ պայքարող ակտիվիստներին միացավ ես մեկը. ակտիվիստ Միքայել Նազարյանը զինված էր ինքնաշեն որսորդական հրացանով. «Սա պատրաստել եմ 40 րոպեում և բերել եմ, որ արտահայտեմ բողոքս և ցույց տամ, որ ինքներս պետք է մեզ պաշտպանենք: ՀՕՊ համաձայնագիրը ստորագրելու դեպքում Տավուշի մարզի բնակիչներին ոչինչ չի մնա, քան զինվել այսպիսի որսորդական հրացաններով, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է պաշտպաներ օդային տարածքը: Մեր պետությունը հերթական քայլն է անում՝ ռուսական լծի տակ մտնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում: