«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 13-ին դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ Պան Գի Մունին՝ ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի փաստը հաստատող տեսագրության հիման վրա միջազգային հետաքննություն անցկացնելու վերաբերյալ խնդրանքով: Նամակին կից ներկայացվել է տեսագրությունը, որտեղ երևում է ապրիլի 2-ին ժամը 4-ի սահմաններում ադրբեջանցիների ներթափանցումը մեր պաշտպանական դիրքերի թիկունք:
«Ոտքի՛ Հայաստան»-ը այսօր դիմել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ տեղեկանալու, թե ինչ ընթացք է տրվել դիմումին, ինչ գործողություններ են ձեռնարկվել:
Մանրամասները՝ տեսանյութում: