Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Օրը կգա բարին հետը. Շարմազանովը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի՝ Reuters-ին տված հարցազրույցը

Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Reuters գործակալությանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում նախագահը հայտարարել է, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իսկ եթե չհաղթի, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: «Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժի ղեկավարը պետք է ունենա իր կարծիքը: Պարոն նախագահն արտահայտել է իր կարծիքը, և այն օբյեկտիվ է, տրամաբանական ու ընդունելի: Այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է: Կուսակցության վարկանիշը բարձր բղավելով չէ, առաջիկայում Գյումրիում և Վանաձորում ընտրություններ են, տեսնենք, թե քանի ձայն կհավաքեն այն քաղաքական ուժերը, որոնք բարձր խոսում են»,-  նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է ձևավորվում, Շարմազանովը նշեց, որ միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղելի է: «Մենք բաց ենք մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղելի է, բոլորը իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին: Մենք բոլորին հրավիրում ենք բաց, ազատ, թափանցիկ մրցակցության: Այդքան բարձր բացականչելու փոխարեն լավ կլինի մասնակցել ընտրություններին: Մենք այդ իմաստով բաց ենք, մեր հանրությունը կորոշի»,– նշեց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ ո՞ր պաշտոնում է հետագայում տեսնում Սերժ Սարգսյանին, Շարմազանովը պատասխանեց. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018թ. իր ամբողջ լիազորություններով շարունակելու է պաշտոնավարել, դրա համար հիմա կոռեկտ չէ խոսել նման բաների մասին:  Օրը կգա բարին հետը, դանդաղ շտապեք»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀԿ-ն անհա՞ղթ է, ԱԺ փոխնախագահն ասաց. «Անհաղթ է միայն Աստված և հայ ժողովուրդը»:

Անդրադառնալով հարցին՝ որտեղի՞ց է այդքան վստահությունը, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա ընտրություններում, Շարմազանովն ասաց, որ կան կուսակցություններ, որոնք ոտքից գլուխ 7 հոգի են, 9.5 ձայն ունեն, սակայն այնպես են խոսում, որ թվում է` եթե առաջիկայում ընտրություններ լինեն, նրանք 80 տոկոս ձայն կհավաքեն: «Վստահությունը այսօրվա իրավիճակից է: Վաղը Գյումրիում և Վանաձորում ընտրություններ կլինեն, կտեսնեք»,-եզրափակեց Շարմազանովը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում