Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Նրանք, ովքեր ասում են սա վատ է, ուզում են, որ ընտրությունները էլի կեղծվեն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ այսօրվա արտահերթ նիստին իր ելույթում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ որոշ քաղաքական ուժերի, որոնց նա անվանեց աղանդավորական սեկտաներ. նրա խոսքով՝ նրանք աղճատում են, կամ փորձում են այլասերել քաղաքական դաշտը: Նրանք անում են ամեն ինչ, որ այս համաձայնությունը չկայանա, քանի որ նրանց բացարձակ պետք չեն ազատ, թափանցիկ ընտրությունները, նրանց սկզբունքն է՝ ինչքան վատ, այնքան լավ, նրանց ձևակերպումն է՝ ամեն ինչ փլվի, միայն այս փլատակների տակ տեսնեն նաև իշխանության ոտքերը:

«Նրանց պետք է պատերազմ, անուններ չեմ հնչեցնում, սակայն կան քաղաքական ուժեր, որոնք պետք է, որ շփման գծում լայնամասշտաբ գործողություներ սկսվեն, էլի երեխաներ զոհվեն սահմանին, միայն թե դրանից դրանից խարխլվի մեր երկրի կայունությունը, որ իրենք իրենց աղանդավորական սեկտայում իրենց լավ զգան, կարողանան ասել՝ տեսաք՝ մենք ճիշտ էինք, այստեղ ոչ մի պոզիտիվ բան հնարավոր չէ, բոլոր ճակատներում են տապալել»,- նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին, և հատկապես ՀԱԿ-ին. «ՀԱԿ-ի համառ ջանքերի շնորհիվ եղավ, որ իշխանությունները, որոնք ոչ մի զիջման չէին գնում, եկան համաձայնության: Վա՞տ է, որ 4 սկզբունքային հարցերի շուրջ կայուն մեխանիզմներ ձևավորեցինք… Նրանք ովքեր ասում են վատ է, նրանք ուզում են, որ ընտրությունները էլի կեղծվեն: Եթե դեմ ենք այս համաձայնագրին, այլ ճանապարհը արյունահեղությունն է, որին մենք դեմ ենք: Նրանք, որոնք դեմ են այս դժվարությամբ ձեռք բերված համաձայնությանը, ուրեմն այդ քաղաքական ուժերի կոդերը, սեկտաների մեսիջները նորմալ ընտրությունները չեն, այլ՝ ինչքան վատ, այնքան լավ կարգախոսի իրականացումը: Բոլոր այն ուժերը, որոնք սեկտա չեն, բոլորս միասին նրանց պետք  է կանխենք: Այո, սեկտայի բնազդով չպետք է առաջնորդվել, այլ քաղաքական մոտեցումներով:

ԲՀԿ-ն կողմ է  ու տեր է կանգնում համաձայնագրի տակ դրած իր ստորագրությանը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում