«Եկեք դադարենք մեր հասարակության համար տարօրինակ և անհասկանալի լինել, եկեք մենք մեր հասարակության համար պարզ հասկանալի ու կանխատեսելի լինենք». ԱԺ այօրվա արտահերթ նիստում գոծընկերներին այսպիսի կոչ արեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ երկրից բացակայել է և դրսից է հետևել գործընթացին՝ նախօրեի նիստին. «Շատ տարօրինակ տպավորություն թողեց: Այսինքն՝ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ դարձել ենք իրար համար անբանակցելի, իրար հետ խոսելու, որևէ բան պայմանավորվելու ընդունակությունը կորցրած»:
Այնուհետև Հ. Նաղդալյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին. «Դուք գոնե ձեր ստորագրությանը հավատո՞ւմ եք: Այնպիսի տպավորություն է, որ մենք չենք ուզում որևէ հարց լուծած լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում: