Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ադրբեջանը ապրիլյան պատերազմը սկսել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան քառօրյա պատերազմը սկսել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ՝ խոստանալով միանալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը: Աշխարհաքաղաքական բոլոր այս ծրագրերը, սակայն, խափանել են սահմանին կանգնած հայ զինվորները, որոնց պատկերացումները տարածաշրջանի ապագայի մասին միանգամայն տարբեր են ադրբեջանցիների կամ ռուսների պատկերացումներից:

«Հիմա Ռուսաստանը ստիպված է վերանայել իր դիրքորոշումը, որովհետև հասկանում է, որ եթե հակամարտությունը մտնի անվերահսկելի փուլ տարածաշրջանում, դա լուրջ սպառնալիք է նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

– Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ ընդհանուր եզրակացություն եք արել ապրիլյան պատերազմից և վերջին իրադարձություններից: Ի վերջո, եղե՞լ է արտաքին ուժի միջամտություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Կխնդրեի հատկապես մեկնաբանել Ռուսաստանի դերակատարությունը: Ոմանք ասում են, որ Ռուսաստանը կառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում, և կա ամբողջովին հակադիր կարծիք, որ Ռուսաստանը, հարձակողական զենք մատակարարելով Ադրբեջանին, սրում է իրավիճակը և ունի աշխարհաքաղաքական նպատակներ, մասնավորապես՝ Ադրբեջանին ներգրավել եվրասիական ինտեգրացիոն գործընթացին:

– Ես արդեն շատ եմ խոսել դրա մասին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը հարձակողական բնույթի զենք է մատակարարել Ադրբեջանին, ավելին՝ մենք այնտեղ չենք տեսնում տրամադրություններ, որ այլևս չեն անելու, ինչը, բնականաբար, սպառնալիքի նոր աղբյուր է տարածաշրջանի համար:

Կարծում եմ, որ ընդհանրապես անհրաժեշտ է գնահատել և դիտարկել ապրիլյան իրադարձությունները շատ ավելի գլոբալ քաղաքական զարգացումների համատեքստում, քան այն, ինչ մենք այսօր անում ենք: Այո՛, մի կողմից՝ ակնհայտ է, որ կա հայ-ադրբեջանական թշնամանք և Ադրբեջանի իշխանությունների վճռական որոշումը՝ հարցը լուծել մաքսիմալիստական պահանջատիրության հիմքով՝ չհամաձայնելով որևէ փոխզիջումային տարբերակի, և Ադրբեջանը չի խորշում անգամ ռազմական գործողությունների միջոցով իրավիճակն իր օգտին փոխելուն ուղղված քայլերից՝ այդ նպատակին հասնելու համար: Սրան մենք ականատես եղանք ապրիլին:

Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր եղավ Ադրբեջանի հարձակումը: Խաղաղության պահպանմանը նպաստող և խոչընդոտող գործոնները վկայում էին այն մասին, որ Ադրբեջանը չի գնա այդ քայլին: Ադրբեջանը չուներ դրա համար անհրաժեշտ պոտենցիալ՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ տնտեսական, և ապրիլյան իրադարձությունները դա ցույց տվեցին: Բաքուն հիանալի գիտակցում էր դա և մշտապես սպասում էր մի իրավիճակի, երբ ինչ-որ հանգամանքներ կնպաստեն իրենց խնդրի լուծմանը:

2013թ. հետո, երբ Ուկրաինայում սկսվեց ճգնաժամ, Արևմուտքը և Ռուսաստանը մտան մրցակցության նոր շրջափուլ, և այդ պահից Ադրբեջանին զսպելու միջազգային գործոնը սկսեց չաշխատել: Մինչ այդ Մինսկի խումբը բավական լավ էր աշխատում. Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան համաձայնեցնում էին իրենց քաղաքականությունը տարածաշրջանում: Հետագայում եղավ նաև տարածաշրջանում կոնֆլիկտայնության աստիճանի բարձրացում՝ նկատի ունեմ Ղրիմի, Մերձավոր Արևելքի զարգացումները: Կարծես թե Ադրբեջանը հասկանում էր, որ միջազգային լուրջ ճնշումների չի ենթարկվելու  հարձակումներից հետո և այդ պետության դեմ պատժամիջոցներ չեն կիրառվելու: Հետևաբար այստեղ մնում էր ընդամենը ռազմական բաղադրիչի խնդիրը: Ադրբեջանցիները երաշխիքներ էին փնտրում: Մենք հիշում ենք, որ Ալիևը մինչ ապրիլյան հարձակումը բավական ակտիվ բանակցում էր թե՛ Ռուսաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ հատկապես Թուրքիայում. մի քանի հանդիպումներ եղան մեկը մյուսի ետևից: Այս ամենը ձևավորեց մի միջավայր, որտեղ ընդհանուր ապակայունացված իրավիճակ էր, և Ադրբեջանը փորձեց գնալ ռազմական ճանապարհով: Մնում էր միայն Ռուսաստանի ընդդիմությունը  չեզոքացնել, որովհետև ադրբեջանցիները հասկանում էին՝ եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի, լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար, եթե Ռուսաստանը չի վերահսկում կամ ազդեցություն չունի պատերազմի ընթացքի վրա: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը լուծել է այս հարցը՝ խոստանալով անդամակցել Եվրասիական միությանը, ստեղծել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը հասկանում էր, որ լռելյայն համաձայնություն տալով Ադրբեջանի այդ քաղաքականությանը՝ նա հնարավորություն կստանա տարածաշրջանում որպես դաշնակից ունենալ ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը: Իհարկե, կային Հայաստանը կորցնելու ռիսկեր, բայց Ռուսաստանում համոզված էին, որ Հայաստանի վրա ազդելու լծակները շատ են, և այդ ռիսկերը կարելի է հաղթահարել:

– Դուք ասում եք, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ՝ Ադրբեջանը Եվրասիական միությանը միացնելու հույսո՞վ:

– Տարածաշրջանում կարևոր փոփոխություններ եղան Ռուսաստանի համար. խոսքն առաջին հերթին վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը: Իրանը, օգտվելով այս առիթից, սկսեց մեծացնել իր գործունեության ծավալները Հարավային Կովկասում: Մեր տարածաշրջանը և հատկապես Ադրբեջանը, որն ունի լավ կոմունիկացիաներ, երկաթգիծ, պատրաստված գազամուղ և նավթամուղ, սկսեց դիտարկվել որպես մի տարածք, որով կարելի է ռեսուրսներ դուրս բերել դեպի Արևմուտք: Կարծում եմ, որ Ռուսաստանը մտահոգված էր այս զարգացումներով, որովհետև հասկանում էր, որ նոր մրցակից է հայտնվում տարածաշրջանում: Ռուսաստանը կարծեց, թե Ադրբեջանը ընդգրկելով ԵՏՄ կազմի մեջ՝ կարող է մաքսային սահման դնել Իրանի առջև և ըստ էության սահմանափակել Իրանի ակտիվությունը մեր տարածաշրջանում:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը առևտրի առարկա է Ռուսաստանի համար:

– Կարծում եմ, որ բավական լուրջ հիմքեր կան նման ենթադրություններ անելու, իհարկե՝ փաստեր չկան, բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանը տարածաշրջանում ավելի ուժեղ լինելու ձգտումը ինչ-որ մի պահ գերադասել է իր ռազմավարական դաշնակցի անվտանգությունից:

– Արդյոք շարունակելո՞ւ է Ռուսաստանը հետապնդել իր այդ նպատակի իրագործումը՝ հաշվի առնելով հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը:

Ես կարծում եմ, որ իսկապես իրավիճակ է փոխվել, և այդ իրավիճակը, աշխարհաքաղաքական բոլոր այդ ծրագրերը բառի բունի իմաստով քանդել են սահմանում կանգնած մեր զինվորները, որոնք միանգամայն այլ կարծիք ունեին Հայաստանի և Արցախի ապագայի մասին, այն խիստ տարբերվում էր կրեմլների, բաքուների կամ այլ կենտրոնների կարծիքից: Հիմա Ռուսաստանը ստիպված է վերանայել իր դիրքորոշումը, որովհետև հասկանում է, որ եթե հակամարտությունը մտնի անվերահսկելի փուլ տարածաշրջանում, դա լուրջ սպառնալիք է նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար: Սա կարևոր է Ռուսաստանի համար նաև միջազգային հեղինակության տեսանկյունից, որովհետև Ռուսաստանն այսօր հանդես է գալիս որպես տարածաշրջանում անվտանգություն մատակարարող կողմ և այս թեզն է անընդհատ քարոզում, և դա ինչ-որ չափով նրանց հաջողվում է: Ռուսաստանը հասկանում է, որ այսքան ներդրումներից, հիմա արդեն պետերբուրգյան հանդիպումից հետո սա լուրջ հարված կլինի իր հեղինակությանը, ուստի Ռուսաստանը ստիպված է լինելու փոխել իր մոտեցումները և իր քաղաքականությունը Հարավային Կովկասում ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում