Ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց երեխաների առողջության վրա՝ հատկապես հայրերը, հայտարարել են կանադացի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն:
Յուրօրինակ փորձին մասնակցել են 14-24 տարեկան 3.7 հազար աղջիկ և 2.6 հազար տղա: 10 աղջիկներից 6-ը, ինչպես նաև տղաների կեսը պատմել են, որ ծնողների հետ ունեն լավ հարաբերություններ:
Պարզվել է, որ ծնողների հետ լավ հարաբերություններ ունեցողները եղել են ամենաառողջները և շարժունները: Նրանք ավելի հազվադեպ են կերել վնասակար ուտելիքներ, լավ են քնել, նախաճաշել են, հազվադեպ են տառապել ճարպակալումից և անորեքսիայից:
Ամենալավ վիճակում են եղել նրանք, ովքեր ունեցել են գերազանց հարաբերություններ ոչ թե մայրերի, այլ հայրերի հետ: