Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Սա վերին աստիճանի վտանգավոր իրավիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Ադրբեջանը կողմ է հակամարտության կարգավորման միայն փուլային տարբերակին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրի զիվորականների հետ ամփոփելով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումը: Այս տարբերակին, սակայն, դեմ է են Հայաստանի իշխանությունները, նրանք նշում են, որ  մեզ համար հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակն է ընդունելի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց Միջագային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո նկատելի էր, որ վերադարձ է լինելու 2011թ. Կազանյան փաստաթղթին, որի մերժողը եղել է Ադրբեջանը:

«Ես կարծում եմ, որ այն հարցը, որ Ադրբեջանը բերել է օրակարգ, կեղծ հարց է, որովհետև խնդիրն այն է, որ Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ ԼՂՀ կարգավիճակի հարցն իր համար փակ հարց է: Փորձագետի դիտարկմամբ՝ այս հունով բանակցությունները շարունակելն անիմաստ է:

Այն, ինչ Ադրբեջանն անվանում է փուլային տարբերակ, դա այսպես ասած, փուլային դեօկուպացիան է, դրա դիմաց ոչինչ չի տրվում: Ադրբեջանը փուլային տարբերակ ասելով՝ նկատի չունի փուլային լուծում, նկատի չունի զիջումներ նաև Ադրբեջանի կողմից»,- նշեց փորձագետը:

Անդրադառնալով Լավրով-Պուտին միջանկյալ լուծման տարբերակին, որի համաձայն՝ 5 շրջան վերադարձվում է Ադրբեջանին, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցը առկախված է մնում, Ս. Սաֆարյանն ասաց. «Դա շարունակում է մնալ Ռուսաստանի կողմից բերված վերջին առաջարկը: Այս պլանի իրական էությունը ղարաբաղյան խնդիրը լուծելը չէ, այլ երկարաժամկետ կտրվածքով սառեցնելն է, ընդ որում՝ սառեցումը կատարվում է Ռուսաստանի կողմից, պլանի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորքեր են տեղակայվելու ԼՂ-ում, ԼՂՀ օրինական իշխանություններն այլևս ոչինչ չեն որոշելու, իրավիճակի տերն ու տիրակալը նման տարածքներում հիմնականում ռազմական հրամանատարն է: Դրանով Ղարաբաղը փաստացի կտրում են Հայաստանից և միացնում են Մոսկվային, ինչ-որ տարածքներ տրվում են Ադրբեջանին, և խաղաղությունը մեզ վաճառում է արդեն Ռուսաստանը, ոչ թե Ադրբեջանը, և ռուսաստանը մեզ հասկացնում է, որ այդ խաղաղությունն այնքան կտևի, որքան մենք մեզ հավատարիմ կպահենք, չենք մտածի ոչ ՆԱՏՕ-ի, որ Բրյուսելի հետ հարաբեությունների մասին»:

Փորձագետի կարծիքով՝ այս պլանի էությունը շատ վտանգավոր է. սա ըստ էության, Ղարաբաղը հանձնելու պլան է:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները փակ գործընթաց են վարում, և հասարակությունը տեղյակ չէ, թե ինչի շուրջ են բանակցում իշխանությունները, Ս. Սաֆարյանն ընդգծեց. «Մեր քաղաքական ինստիտուտները դադարել են իրենց գործը կատարելը. այսպիսի մտահոգիչ իրավիճակում, երբ այսպիսի հանդիպումից ո՛չ առաջ, ո՛չ դրանից հետո անգամ առկա և չհերքված տեղեկատվության կապակցությամբ հայտարարություններ չեն անում և բացատրություններ չեն պահանջում իշխանություններից, սա վերին աստիճանի մտահոգիչ իրավիճակ է: Այս ամենի դեմ են խոսում փորձագետները, իսկ քաղաքական ուժերը վախվորած են և անհասկանալիորեն լռում են»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում