Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել, քանի որ ներդրողները դեռևս գնահատում են ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.3 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.89 դոլարի, իսկ WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.55 տոկոսով՝ հասնելով 47.38 դոլարի։