Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Brexit-ը փոքր-ինչ հիշեցնում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:

Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները. սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան դո՞ւրս է գալիս ԵՄ-ից, թե՞ կա ինչ-որ ընթացակարգ, որը կարող է կանգնեցնել գործընթացը:

– Իհարկե, կա ընթացակարգ, այն սահմանվում է Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածով, որը նախանշում է այն գործընթացները, որոնք լինում են, երբ որևէ երկիր, ԵՄ անդամ պետություն կողմ է քվեարկում դուրս գալուն, բայց այնտեղ հստակ ժամկետներ նշված չեն: Դրանից հետո լինում է նաև տվյալ երկրի օրենքի ընդունումը, տվյալ պարագայում՝ Մեծ Բրիտանիայի, որ մեզ հայտնի չէ, թե երբ կկայանա, այսինքն՝ որպեսզի հանրաքվեի արդյունքները ստանան օրենքի ուժ, և տեղի ունենա, այսպես կոչված, Brexit-ը, այսինքն՝ Մեծ Բրիտանիան դուրս գա 28 անդամ երկրների շարքից, դեռևս բավականին երկար ժամանակ է պահանջվելու: Սա նաև նշանակում է, որ ԵՄ-ն պետք է սկսի բանակցություններ Մեծ Բրիտանիայի հետ, եթե վերջնական որոշումն արդեն լինի օրենքի ուժով, և նորից Մեծ Բրիտանիան իր հարաբերություններն սկսի կարգավորել ԵՄ-ի հետ: Սա նաև ենթադրում է, որ միգուցե Շոտլանդիան նորից կդնի անկախության խնդիրը: Ենթադրվում է նաև, որ միգուցե Հյուսիսային Իռլանդիան և Իռլանդիան կարող են նորից դնել միավորման խնդիրը: Այսինքն՝ լան գործընթացներ են, և դա է, որ շատերի համար ԵՄ ներսում և դրանից դուրս մտահոգության առիթ է տվել: Չնայած ոմանք էլ չարախնդում են դրա վրա, և այդ չարախնդումը գալիս է եվրասկեպտիկներից, որոնք միշտ էլ եղել են ԵՄ կազմում: Այս գործընթացը ՌԴ-ն բավականին դրական է գնահատում:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան դուրս գա, դա ի՞նչ հետևանքներ կունենա ԵՄ-ի և ընդհանրապես Եվրոպայի ապագայի համար: Կարելի՞ է որպես ճակատագրական քայլ գնահատել. այսպիսի գնահատականներն ինչքանո՞վ են ճիշտ:

– Առաջին անգամ է, որ որևէ երկիր դուրս է գալիս ԵՄ կազմից, ԵՄ-ն ունի ընդամենը 30 տարվա պատմություն, և դժվար է նախադեպ չունեցող դեպքի հիման վրա նախանշել, թե գլոբալ առումով ինչ գործընթացներ կլինեն, բայց հասկանալի է, որ այն կազդի ԵՄ հեղինակության վրա և այն երկրների, որոնք արդեն իսկ այն ժամանակ, երբ կազմավորվում էր ԵՄ-ն, փորձում էին նվազեցնել ԵՄ նշանակությունը և դերակատարությունը, իհարկե՝ բացվում է մի շատ կարևոր փուլ, նրանք ցույց են տալու, որ ազգային պետությունները շատ կայացած մոդելներ են, քան կոալիցիոն, ինտեգրացիոն գործընթացների հիման վրա կազմված կառույցները: Տնտեսական առումով շատ լուրջ է լինելու ԵՄ համար այս գործընթացը, բայց ավելի շատ նրա համար կարևոր է լինելու  հեղինակության հարցը:

Խորքային իմաստով սա ի՞նչ գործընթացների հետևանք է, ի՞նչ պրոցեսներ են սկսվել ԵՄ-ում, Մեծ Բրիտանիան ա՞յլ պատմություն է, թե՞ տեղավորվում է ընդհանուր ԵՄ գործընթացներում:

– Երբ կազմավորվում էր ԵՄ-ն, յուրաքանչյուր անդամ պետություն և նաև հիմնադիր պետություն առաջարկում էր իր մոդելները, իր տարբերակները: Մեծ Բրիտանիան, լինելով կղզի, լինելով անջատված մայր Եվրոպայից, միշտ ունեցել է տարբերություններ և այլ տեսլականներ՝ Եվրոպայի հետ կապված: Այս տեսլականները, ըստ էության, բոլորն ունեն, բայց Մեծ Բրիտանիան համարելով իրեն ավելի բացառիկ դերակատար թե՛ համաշխարհային տնտեսության, թե՛ քաղաքականության մեջ՝ միշտ փորձել է իրեն ինքնուրույն պահել, դրա համար պատահական չէ, որ չմտավ շենգենյան գոտու մեջ, չներդրեց եվրոն՝ որպես արտարժույթ: Մեծ Բրիտանիան փորձել է իր ինքնուրույնությունը պահել, բայց այս գործընթացին ավելի շատ պետք է նայել ոչ թե գլոբալ աշխարհաքաղաքական տեսանկյունից, այլ ներքաղաքական: Մեծ Բրիտանիան ունի ներքին խնդիրներ, կուսակցությունների ներքին պայքար, և առավելապես այս պայքարն ավելի սրվեց փախստականների, ներգաղթողների ֆոնին, երբ ԵՄ մաս դարձան Արևելյան Եվրոպայի երկրները, ինչին  դեմ էին Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ, և էժան աշխատուժը և նաև սոցիալապես ավելի անապահով անդամներ տեղափոխվեցին Մեծ Բրիտանիա, որը մեծ բեռ եղավ այս երկրի համար: Այս գործընթացը փոքր-ինչ հիշեցնում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, երբ խոստանում էին դիվիդենդներ, որ կլինեն այս անդամակցությունից, և շատերը միգուցեև ոգևորված էին, որ դրանից շահում ենք, բայց Մեծ Բրիտանիայի դեպքում, իհարկե, ավելի ժողովրդավարական գործընթացով եղավ, եղավ հանրաքվե, բայց արդյունքում ստացվեց, որ այդ օգուտները, այդ դիվիդենդները գրեթե չկան, և շատ ավելի Մեծ Բրիտանիան է հարվածի տակ դնում իր տնտեսությունը. արդեն իսկ ֆունտ ստերլինգը անկում է ապրում այս օրերին հայտարարության ֆոնին, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է մեծ Բրիտանիան լուծելու շատ ու շատ խնդիրներ, որոնք շատ հեշտությամբ լուծվում էին՝ ԵՄ կազմի մեջ լինելով, մասնավորապես՝ նաև առևտրի մասով, քանի որ ԵՄ անդամ երկրները ազատված են հարկերից արտահանման և ներկրման մասով:

Կվերանայվի՞ արդյոք ԵՄ ընդլայնման հարևանության քաղաքականությունը, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարո՞ղ է դրական ազդել, որովհետև ընդհանրապես Մեծ Բրիտանիան միշտ դեմ է եղել այլ երկրների հետ խորը ինտեգրմանը:

– Այո՛, ճիշտ եք ասում, Մեծ Բրիտանիան դեմ է եղել նոր անդամների ներգրավմանը, բայց արևելյան գործընկերությունը չի ենթադրում նոր անդամներ, այլ ենթադրում է ավելի շատ հարևաններ՝ ապահով և կանխատեսելի, և արևելյան գործընկերության հիմնական գաղափարախոսությունը եղել է իրենց հարևաններին տեսնել լավ հարաբերությունների մեջ ԵՄ-ի հետ, որպեսզի լինեն ապահով սահմաններ, բայց ոչ երբեք՝ ԵՄ անդամակցության մասով: Այն, որ Ուկրաինան և Վրաստանն ունեն նման ցանկություն և տեսլական, սա այլ հարց է, բայց հասկանալի է, որ ավելի շատ դա քարոզչական բնույթ է կրում, և այսօր դրված չէ այդ երկրների ԵՄ անդամակցության հարցը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում