Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները Հռոմում բանակցությունների արդյունքում ձեռք են բերել համաձայնություն` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի հայտարարությանը:
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է երկուշաբթի: Թուրքիայի ԱԳ նախարարությունը դեռևս մեկնաբանություններ չի արել: