Calend.ru-ի փոխանցմամբ՝ 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան № A/RES/42/112 բանաձևով որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի օգտագործման և դրա ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking)՝ ի նշան գործունեության և համագործակցության վճռականության՝ թմրանյութերի չարաշահումից ազատ միջազգային հանրություն ստեղծելու նպատակով:
Թմրանյութերի տարածման դեմ պայքարը ունի արդեն ավելի քան 100 տարվա պատմություն: