Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Brexit-ի պատճառով Հայաստանի համար ռիսկեր չկան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կանդրադառնա Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու գործընթացը Բրիտանիայի տնտեսության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների վրա:

– Նախ Բրիտանիան բավական ուշ է միացել Եվրամիությանը՝ ի տարբերություն ԵՄ առանցքային երկրների, և Մեծ Բրիտանիայում մեկ անգամ արդեն իսկ եղել է հանրաքվե՝ լքելու Եվրամիությունը, սակայն այդ ժամանակ արդյունքները բացասական եղան: Այս անգամ արդյունքները դրական են:

Այստեղ պետք է հաշվի առնենք մի շարք հանգամանքներ: Հանրաքվեի արդյունքները դեռ չեն նշանակում, որ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից, որովհետև խորհրդարանը կարող է բոլորովին հակառակ որոշում կայացնել: Բացի դա, հանրաքվեից հետո բանակցությունների գործընթաց է սկսում, որը տևելու է տարիներ:

Նաև պետք է նկատի ունենալ, որ Բրիտանիան Եվրամիության կազմում առանձնահատուկ կարգավիճակ է ունեցել: Նա ունի իր  արժույթը, չի միացել եվրոգոտուն, չի միացել շենգեն գոտու համաձայնագրին: Այսինքն՝ Մեծ Բրիտանիան ստանձնել էր ԵՄ ոչ բոլոր պարտավորությունները և իր համար հաջողացրել էր որոշակի արտոնություններ ձեռք բերել, որը պայմանավորված էր Մեծ Բրիտանիայի կարգավիճակով գլոբալ աշխարհում:

Այդ երկիրը կամուրջի դեր է խաղում Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև: Բրիտանիան սերտ  հարաբերությունների մեջ է ԱՄՆ հետ: Բացի դա, համաշխարհային ֆինանսական շուկայում ևս յուրահատուկ դերակատարություն ունի: Ասելիքս այն է, որ Մեծ Բրիտանիան առանձնահատուկ դեր ունի Եվրամիությունում, և կան որոշակի ներքին խնդիրներ, որոնք ևս կբարդացնեն նրա դուրս գալը Եվրամիությունից: Նախ՝ որ Շոտլանդիան է դեմ հանրաքվեի արդյունքներին, Իռլանդիան է դեմ Եվրամիությունը լքելուն, որոնք լուրջ խոչընդոտներ են վերջնական արդյունքի համար:

Իմ կարծիքով՝ Մեծ Բրիտանիան այս քայլով փորձում է նոր արտոնություններ ձեռք բերել Եվրամիությունից, բայց Եվրամիությունում գնալով որոշակի բարդություններ են առաջանում: Մեծ Բրիտանիան դժգոհություններ ունի Եվրամիության Միգրացիոն քաղաքականությունից, գյուղատնտեսական քաղաքականությունից: Այնպես որ՝ հարցերի շրջանակը շատ մեծ է, բայց սրանք գործընթացներ են, որոնք պետք է դիտարկել նոր՝ տարածաշրջայնացման համատեքստում: Պետք է նկատի ունենանք, որ Եվրոպական միությունը ինտեգրվում է հյուսիսամերիկյան ֆինանսական տարածքի հետ: Ստեղծվում է ֆրանսատլանտյան ազատ առևտրի գոտի, ավելի մեծ տնտեսական գոտի:

– Դուք մի քանի պատճառներ նշեցիք. Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն հիմնական պատճառները, որ Մեծ Բրիտանիան «ոչ» է ասում Եվրամիությանը:

– Ես արդեն նշեցի՝ միգրացիայի խնդիրը, միացյալ ֆոնդին ֆինանսական վճարումների խնդիրը, ԵՄ-ի գյուղատնտեսական քաղաքականությունը, որը թուլացնում է Բրիտանիայի այդ ոլորտի մրցունակությունը: Բազմաթիվ խնդիրներ կան: Ի վերջո՝ Բրիտանիայի ֆինանսական անկախությունը կարող է թուլանալ, մինչդեռ նրանք այդ ոլորտում կայուն դիրք ունեն: Բացի այս ամենը, կարծում եմ, դժգոհությունները պայմանավորված են Բրիտանիայի տնտեսության կառուցվածքով: Բրիտանիան հայտնի է որպես ֆինանսների և  ծառայությունների, այլ ոչ արդյունաբերական երկիր: Բրիտանական տնտեսությունը կառուցվածքի առումով բարեփոխումների կարիք ունի: Այս ամենը դժգոհություններ է հարուցում և պատճառը երկրում դառնում է Եվրամիությունը:

– Իսկ Ձեր կարծիքով՝ որո՞նք կլինեն այն անմիջական հետևանքները, որոնք կհաջորդեն Եվրամիությունից դուրս գալուն:

– Կարճաժամկետ հետևանքները. ֆոնդային շուկաների անկումն այսօր արդեն զգալի է, բայց դա առաջին արձագանքն է: Այդուհանդերձ, այդ իրավիճակը երկար չի տևի, արագ կկայունանա, քանի որ, կրկնում եմ, հանրաքվեն դեռ չի նշանակում ԵՄ-ից դուրս գալ: Կա Լիսաբոնյան համաձայնագիր, համաձայն որի Բրիտանիան պետք է բանակցի ԵՄ անդամ բոլոր երկրների հետ առանձին-առանձին, որը տարիների գործընթաց է:

– Այս գործընթացը արտարժույթի շուկայում տատանումներ կառաջացնի՞:

– Տատանումներ արդեն կան: Բրիտանական արժույթն արժեզրկվել է, բայց այդ տատանումները շատ երկար չեն տևի: Առաջիկայում կայունություն կմտնի: Հիշենք Հունաստանի օրինակը, բայց շատ արագ կայունություն մտցվեց: Եվ հետո, եթե Բրիտանիան լքի էլ Եվրամիությունը, նրանց միջև պայմանագրային հարաբերություններ կլինեն հավանաբար, քանի որ բրիտանական ապրանքների հիմնական մասը սպառվում է ԵՄ անդամ երկրների շուկաներում, իսկ եթե ԵՄ-ն արգելք դնի Բրիտանիայի առջև, դա մեծ կորուստ կլինի վերջինիս համար: Հետևաբար, կրկնում եմ, շատ արագ վիճակը կկայունանա:

– Այս գործընթացը կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ Ռուսաստանի, հետևաբար՝ նաև Հայաստանի վրա: Քանի որ ռուսական փողերի մեծ մասը պահվում է Բրիտանիայում:

– Այստեղ կլինի ակտիվների արժեզրկում, բայց ոչ էական չափերի: Հայաստանի հետ կապված մտահոգություններ չեն կարող լինել այն կոնտեքստում, որ Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ համաձայնագիր կնքել: Այս գործընթացներում Հայաստանի համար ռիսկեր չկան:

– Մեծ Բրիտանիան՝ որպես դոնոր կազմակերպություն, մի շարք ծրագրեր է ֆինանսավորում Հայաստանում: Եթե երկիրը լքում է Եվրամիությունը, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի այդ ծրագրերի ճակատագիրը:

– Եթե այդ ծրագրերն իրականացվում են ԵՄ խողովակներով, բնականաբար, հնարավոր է՝ անորոշություն լինի, իսկ եթե Մեծ Բրիտանիան անմիջական Հայաստանի հետ է աշխատում, ապա կշարունակեն այդ ծրագրերի ֆինանսավորումը: Բայց ես կրկնում եմ՝ Բրիտանիան դեռ ԵՄ անդամ է ու կլինի, քանի որ բանակցությունները շարունակվում են: Այս ամենը գործընթացներ են, որոնք պայմանավորված են ավելի գլոբալ հանգամանքներով, նոր մարտահրավերներով: Ելնելով իր առանձնահատուկ կարգավիճակից՝ Բրիտանիան կփորձի նոր արտոնություններ կորզել Եվրամիությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում