Բրիտանական ֆունտն ընկել է 1.4 դոլարից ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեի միջանկյալ արդյունքների պատճառով՝ այդ կերպ սահմանելով 7-ամյա հակառեկորդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ներկայում ֆունտը հասել է 1.3702 դոլարի ցուցանիշին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական ֆունտը հասել է 2016 թվականի ընթացքում առավելագույն ցուցանիշի՝ հանրաքվեի ընտրատեղամասերի փակումից հետո, սակայն արդյունքների հրապարակումից հետո պատկերը փոխվել է։