Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումից հետո Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնում հակամարտող կողմերի նախագահների հաջորդ հանդիպումն անցկացնել Փարիզում: Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն, ինչը չի հերքել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ ըստ ամենայնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները փորձում են պահել պարիտետը։
Այնուամենայնիվ, այս հանդիպումներից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ՝ ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մենք պետք է շատ լուրջ պատրաստվենք պատերազմի։
Հայկ Մարտիրոսյանն ընդգծում է՝ Հայաստանն այժմ ժամանակ է սպանում, որը ճիշտ քաղաքականություն չէ, առկա իրավիճակում ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Ադրբեջանն այս ընթացքում լրջորեն զինվում է։