Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է խորհուրդ տալ արգելել բարակ ծխախոտները՝ հայտնում է korrespondent.net-ը: Համապատասխան հարցը կարող է բարձրացվել արդեն այս տարի՝ ծխախոտի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի սկզբին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում:
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել համաժողովի աշխատանքային խմբերից մեկի զեկույցի նախագիծը, որում, մասնավորապես, առաջարկություն է արվում քննարկել ծխախոտային ապրանքների հրապուրիչ դիզայնում սահմանափակումներ մտցնելու հարցը:
Այդպիսի տարրերի թվում նշվել են ծխախոտի փոքր տրամագիծը (slims, super slims, ultra slims), ֆիլտրի մեջ բուրումնավետ պարկուճի տեղադրումը և այլն: