Հունիսի 20-ին նշվում է փախստականների և հարկադիր տեղահանվածների համաշխարհային օրը, որը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000 թվականին։
Երկար տարիներ տարբեր երկրներ ու տարածաշրջաններ նշել են սեփական հիշատակի օրերն ու նույնիսկ շաբաթները՝ նվիրված փախստականներին։ Դրանցից ամենահայտնին համարվում է Աֆրիկացի փախստականների օրը, որը նշվում է մի քանի երկրներում հունիսի 20-ին։ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հատուկ բանաձև՝ համերաշխություն արտահայտելով Աֆրիկայի հետ, որտեղ գտնվում են մեծ թվով փախստականներ։ Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Աշխարհում բոլոր փախստականների 80 տոկոսը կանայք ու երեխաներն են։
Ներկայում մոլորակի վրա գրանցված են մոտ 20 մլն փախստական և 25 մլն ներքին տեղահանված անձ։