Toneto.net-ը ներկայացնում է հովանալու և շոգից փրկվելու ստուգված մեթոդներ:
1. Կոսմետիկական
Մենթոլ պարունակող կոսմետիկական միջոցները որոշ ժամանակով մաշկին կհաղորդեն զովության զգացողություն:
2. Անուշահոտություններ
Հարկավոր է մի քանի կաթիլ եթերային յուղեր լցնել թաշկինակի վրա և հոտ քաշել: Կարելի է մի կաթիլ քսել քունքերին կամ դաստակին, շփել և խոր ներշնչել: Անմիջապես շնչելը կթեթևանա:
3. Տեխնիկական
Կարելի է միացնել օդորակիչ: Ավելի պարզ տարբերակը տարբեր հովհարներն են:
4. Խմելու միջոցով
Հովանալու համար լավագույն տարբերակը տաք կամ սառը կանաչ թեյն է: Հանքային ջուրը օգնում է պահպանելու ջրա-աղային բալանսը: Հովանալուն օգնում են նաև տարբեր թարմ հյութերը:
5. Ուտելու միջոցով
Կան մթերքներ, որոնք հիանալիորեն թարմացնում են: Չինացիներն ուտում են ձմերուկի միջուկը, իսկ կեղևից սուպ են պատրաստում: Այն նվազեցնում է օրգանիզմի ջերմաստիճանը: Օգնում են նաև սեխը, լոլիկը, նեխուրը և գրեյպֆրուտը:
6. Էզոտերիկ
Կարելի է կրել ականջօղեր, ապարանջաններ և մանյակներ լեռնային հախճապակուց: Դրանք և՛ գեղեցիկ են, և՛ ֆունկցիոնալ: