Ինչպես հաղորդում է BBC-ն, Nissan ավտոմոբիլաշինական գործարանի անցյալ տարվա վաճառքը ռեկորդային է եղել նրա ողջ պատմության ընթացքում: Ճապոնական ընկերության մաքուր շահույթը մարտի 31-ին ամփոփված ֆինանսական տարվա ընթացքում կազմել է 3.7 մլրդ դոլար: Նախորդ տարվա ընթացքում այդ գումարը կազմել է 520 մլն դոլար, ինչն ավելի քան 7 անգամ պակաս է, քան այս տարի ցույց տրված արդյունքը:
Աշխարհում նրա մեքենաների վաճառքն աճել է 19%-ով` հասնելով 4.2 մլն մեքենայի, ինչի արդյունքում տարեկան հասույթը կազմել է 110 մլրդ դոլար: Ընկերությունում նշել են, որ չնայած մարտի 11-ի աղետին, որը զգալիորեն ազդել է արտադրության տեմպերի վրա, այն նաև օգնել է, որպեսզի ընկերությունն իր գործողություններում ավելի ճկուն լինի:
Nissan-ի վաճառքի աճին նպաստել է նաև 10 նոր մոդելների թողարկումը: Առավելագույնը ճապոնական ավտոարտադրողի մեքենաները պահանջված են Չինաստանում, որտեղ վաճառքն աճել է 36%-ով: Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 19%, ԱՄՆ-ում` 17%, իսկ ահա Ճապոնիայում վաճառքը նվազել է 5%-ով: