Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ու Վրաստանի միջև կնքված Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ Դա վերաբերում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթին։
Երեկ Բրյուսելում տեղի ունեցած Ասոցացման կոմիտեի նիստում Վրաստանն ու ԵՄ-ն ևս մեկ անգամ դիտարկել են այդ դետալները։ Բացի այդ, նիստի ժամանակ գլխավոր հարցերից մեկը եղել է Վրաստանի համար վիզայի ազատականացման հարցը։