Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ, աֆղանական «Թալիբան» արմատական շարժումն իր էջն է բացել Twitter միկրոբլոգում, որը ստացել է @alemarahweb անվանումը:
Թալիբները միկրոբլոգում տեղեկատվություն են հրապարակել, թե ինչպես են պայքարում «անհավատների» դեմ և քննադատել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային: Դա հիմնականում արվել է արաբերենով: Էջն արդեն ունի 500 հետևող:
Շատ գրառումներ տանում են դեպի «Թալիբան» շարժման պաշտոնական կայք, որը կանոնավորապես թարմացվում է նոր հաղորդագրություններով, երգերով ու տեսագրություններով: Այստեղ արդեն լեզվի ընտրությունն առավել մեծ է: