Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ Իշխանության և «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միջև կայացած կոնսենսուսին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա կոնսենսուս էր քաղաքական ուժերի միջև, իսկ քաղաքացիական հասարակությունը չստորագրեց, բայց փաստեց, որ կան դրական տեղաշարժեր:
«Իշխանությունը և ընդդիմությունը ցույց տվեցին, որ պատրաստ են գնալ փոխզիջումների, որ պատրաստ են մի կողմ դնել մաքսիմալիստական նկրտումները և հանուն հանրային և պետական շահի, յուրաքանչյուրը ավելի ուշադիր լսեն դիմացինի կարծիքը, ավելի կառուցողական դրսևորում ցուցաբերեն: Սա շատ կարևոր է. իսկապես արժեքավոր հայտարարություն է երեկ եղել, սա մեր պառլամենտարիզմի պատմության մեջ կմտնի որպես անհնարինը հնարավոր դարձնելու փաստ»:
Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ գնահատելի է ընդդիմության և իշխանության կառուցողական մոտեցումը, ափսոսանք հայտնեց քաղհասարակության դիրքորոշման համար:
Մանրամասները՝ տեսանյութում: