Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում իջել է 2 տոկոսով։
Ներկայում Brent-ի մեկ բարելը վաճառվում է 47.96 դոլարով՝ 2016 թվականի մայիսի 24-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է TASS գործակալությունը։