Ազգային ժողովում այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց, որ ճշտել է հիմնական զեկուցողից, որ ՀՀ նախագահի խոստման շրջանակներում է գտնվում այդ համաձայնագիրը:
«Շնորհակալ եմ ՀՀ նախագահից, որ իր խոսքը գործ դարձրեց: Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նախագահի հետ` նրան ներկայացնելով Գյումրու փողոցների վիճակը: Գյումրիում ներկայումս պիլոտային ծրագիր ենք իրականացնում` քարապատման եղանակով երկրորդային փողոցները բարեկարգելու»,- ասաց պատգամավորը:
Նա ներկայացրեց Գյումրու ավտոկայանի անմխիթար տեսքը` զբոսաշրջիկների համար ներկայանալի լինելու առումով: Պատգամավորի խոսքով` այսքան վարկեր են վերցվում Գյումրիի զարգացման համար, բայց իրականում քիչ և անորակ աշխատանք է իրականացվում: Այդ առումով նա կարևոր համարեց գյումրեցիների պահանջատեր լինելը, որի արդյունքում իշխանությունը հասկացավ, որ դատարկ խոստումներիով հնարավոր չէ գյումրեցիների սիրտը շահել, նրանց ականջը շոյել, և անցել են գործուն քայլերի:
Մանրամասները՝ տեսանյութում: