«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը վերսկսեց իր աշխատանքը հունիսի 15-ից:
«Անցած տարի ունեցել ենք 34 000 ուղևոր, այս տարի հույս ունենք ունենալ 50 000 ուղևոր»,- նշում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են՝ այժմ գները սկսվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: